Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի ունեցած Կ.Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր եւ ականավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության ողբերգական առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին` իր վշտակցությունը հայտնելով Մեսրոպ Պատրիարքին, պոլսահայ համայնքին, Դինքի սգացյալ ընտանիքին եւ հարազատներին, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմին:



Կաթողիկոսի ցավակցականում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով լսեցինք «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Նրա անժամանակ եւ եղերական մահը ցնցել է բոլորիս: Խորին վրդովմունքով դատապարտում ենք դավադիր այս սպանությունը, որը մեր ժողովրդից խլեց շնորհալի, քաջասիրտ իր զավակին, ով իր գրիչը հավատով ծառայեցնում էր ի սեր արդար ու ազատ, խաղաղ կյանքի եւ ավելի լավ աշխարհի: Մենք նույնպես ակնկալում ենք, որ Թուրքիո իշխանությունները պիտի բացահայտեն եւ օրենքի խստությամբ պատժեն հանցագործներին»:



Հունվարի 21-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն բարեհիշատակ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար, հարղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---