Հրանտ Դինքին սպանել ցանկացող մարդկանց թիվը Թուրքիայում ավելի քան բավական էր

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքին սպանել ցանկացող մարդկանց թիվը Թուրքիայում ավելի քան բավական էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Դինքը ամուր համոզմունքների տեր մարդ է եղել եւ այն, ինչ նա ասում էր, չէին հավանում ոչ միայն Թուրքիայում, այլեւ հաճախ Հայաստանում: «Ես նրան ճանաչում էի 10 տարի եւ կարող եմ ասել, որ նա շատ խիզախ մարդ է եղել: Հրանտ Դինքը հստակ հասկանում էր, որ իրեն կարող են սպանել: Վերջին անգամ նա այդ մասին ասել է ինձ անցյալ տարի: Նա հոյակապ գիտակցում էր, ինչ է նա անում, եւ նաեւ գիտեր, որ իրեն չափազանց շատերն են ցանկանում սպանել: Ինչը, վերջին հաշվով, եւ տեղի ունեցավ»,- ասել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---