Հունվարի 23-ին Հաագայում բողոքի ցույց է անցնելու Հրանտ Դինքի սպանության դեմ

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Հաագայում բողոքի ցույց է կայանալու հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի` Ստամբուլում կատարված սպանության կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում (FAON): Ըստ «Աբովյան» մշակութային կենտրոնի մամլո քարտուղարի Ինգե Դրոստի, ցույցի մասնակցիները գրավոր հայտարարություն են ներկայացնելու հոլանդական խորհրդարանին եւ Թուրքիայի դեսպանատանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---