Դինքի սպանությունն ուղղված է իր եվրոպական ապագան ապահովելու թուրք ժողովրդի փորձերի դեմ

PanARMENIAN.Net - Հունաստանը դատապարտել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: «Հրանտ Դինքի` խոսքի ազատության հիմնարար իրավունքի համար պայքարող մարդու նողկալի սպանությունն ուղղված է իր եվրոպական ապագան ապահովելու թուրք ժողովրդի փորձերի դեմ»,- ասված է Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիի Աթենքում տարածված հայտարարության մեջ: «Հունաստանը անվերապահորեն դատապարտում է այդ սպանությունը, ինչպես եւ բռնության ու ահաբեկչության ցանկացած գործողություն, հուսալով, որ այն արագորեն կհետաքննվի, ու հանցագործությունը կատարած անձինք կպատժվեն»,- նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---