Վարուժան Մարտիրոսյանը՝ բռնցքամարտի Սլովակիայի չեմպիոն

Վարուժան Մարտիրոսյանը՝  բռնցքամարտի Սլովակիայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Սլովակիայի Տրնավայում անցկացված մենամարտի արդյունքում հայազգի 24-ամյա բռնցքամարտիկ Վարուժան Մարտիրոսյանը դարձել է Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն։

Մարտիրոսյանը հայտնել է, որ հաղթանակը գրանցվել է առաջին իսկ ռաունդում. երբ նոկաուտի է ենթարկել իր մրցակից, Հունգարիայի չեմպիոն Ռոլանդ Նագիին։

Այսպիսով, Վարուժանը ստացել է 69 կգ քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցաքմարտի չեմպիոնի տիտղոսը և չեմպիոնական գոտին։

Այժմ նա պատրաստվելու է Եվրոպայի չեմպիոնի գոտու համար անցկացվելիք մենամարտին, գրում է Orer ամսագիրը։

2007-ից բռնցքամարտով զբաղվող Վարուժան Մարտիրոսյանն արդեն չորս տարի է պրոֆեսիոնալ բռնցքամարտում է, 2009-ին ճանաչվել է Սլովակիայի բրոնզե մեդալակիր, իսկ՝ 2009-ին Գալանտա քաղաքի լավագույն մարզիկ։ ,011-2012-ը մասնակցել է միջազգային մի շարք մրցաշարերի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---