Վ. Օսկանյան. Դինքը մեծ երազող էր, ով հավատում էր մարդկության բարության

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ցավակցական նամակ է ուղարկել «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրուն եւ ընտանիքին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նամակում մասնավորապես, ասված է. «Խորագույն կսկիծով եմ գրում այս նամակը: Մենք բոլորս Ձեզ հետ մեկտեղ ողբում ենք այս դաժան, անհարկի, աներեւակայելի ու անսահման կորուստը: Հրանտն ավելին էր, քան թերթի խմբագիր: Նա մարմնավորում էր մի ողջ ժողովրդի բաղձանքները: Նա մեծ երազող էր, ով հավատում էր մարդկության բարությանն ու փոփոխություններ իրականացնելու կարողությանը: Հրանտը եռանդուն կերպով պայքար էր մղում հանուն անհատի ազատության ու անկախության, որպես փոփոխության ու առաջընթացի հասնելու միջոցի: Իր հավատը արտացոլվում էր իր կրքոտ խոսքում ու մտքերի մեջ, որոնք հեռու ու մոտիկ գտնվողներին հավատացողների էին վերածում: Այսօր այդ հավատացողներն են, որ առաջ կտանեն ազատորեն ճշմարտությունը բարբառելու իր երազանքը, կհիշեն ցավալի, բայց ընդհանուր պատմությունը, կշեշտեն ցեղասպանության արհավիրքները, որպեսզի մեկընդմիշտ մերժեն ու դատապարտեն այն, եւ միասին նոր պատմություն կկերտեն: Հայերն ու թուրքերը միասին կարող են հասնել Հրանտի ցանկությանը` սահմաններից այն կողմ խաղաղություն տեսնել, ժողովուրդների միջեւ երկխոսության ու անհատների միջեւ փոխըմբռնման հասնել: Իրոք, մենք պատասխանատվություն ենք կրում դրան հասնելու համար, որպեսզի իմաստավորվի Հրանտի մահը, ճիշտ այնպես, ինչպես շատերի համար իմաստավորվել ու կարեւորվել էր նրա կյանքը»: Նախարարի նամակն ու ծաղկեպսակը ներկայացվել է ընտանիքի անդամներին հուղարկավորության արարողությունից առաջ:



Մոսկվայից նախարար Վարդան Օսկանյանը հաղորդել է. «Մոսկվայում մենք երկխոսության մեջ ենք Ադրբեջանի հետ` խաղաղության հասնելու նպատակով, այն ժամանակ, երբ Թուրքիայում հուղարկավորում են բռնի կերպով սպանված երկխոսության եւ խաղաղության ջատագովին: Չեմ կարող չմտածել, որ տարածաշրջանային եւ ոչ մի խնդիր չի կարգավորվի բռնության, պատերազմի, ծայրահեղականության միջոցով: Ես տարակուսում եմ, որ այս օրվան հետ նայելիս, արդյոք, մենք կտեսնենք Հրանտի մահը որպես տարածաշրջանում նոր հույսի խթանիչ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---