Ղարաբաղյան հարցն աշխարհաքաղաքական հակամարտություն է եւ երբեք լուծում չի ունեցել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցը երբեք լուծում չի ունեցել, դա աշխարհաքաղաքական հակամարտություն է եւ առաջացել է դեռեւս Առաջին աշխարհամարտի տարիներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը: «Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց ռուս-թուրքական համագործակցությունը որպես հակակշիռ տարածաշրջանում իր տիրապետությունը հաստատելու Մեծ Բրիտանիայի փորձերին: Դրա արդյունքը հանդիսացավ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի ստորագրումը 1921 թվականին»,-հիշեցրել է Մելիքյանը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը գտնվում է համաշխարհային տերությունների շահերի խաչմերուկում, եւ ղարաբաղյան հակամարտության հարցը աշխարհաքաղաքական է, այլ ոչ թե երկու պետությունների միջեւ եղած հարց: Միեւնույն ժամանակ ԼՂՀ նախագահի խորհրդականը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ոչ մի նոր բան չբերեց գործընթացին:



«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի բացակայությանը բանակցություններին, ապա դրանում կա նաեւ ԵԱՀԿ ՄԽ մեղքի բաժինը, որը չգիտես ինչու որոշեց, որ ավելի հեշտ է պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ եւ այնուհետեւ հայտարարել արդյունքները ղարաբաղյան կողմին: Մենք դա անընդունելի ենք համարոմ»,-ընդգծել է Արման Մելիքյանը: Նա նաեւ նկատել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ չկան տարաձայնություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: «Գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որն անկախությունից բացի ուրիշ ոչ մի բան չի ընդունում: Կա եւս մեկ կարեւոր հարց` Ադրբեջանից հայ փախստականների ճակատագիրը, որոնց մասին երբեք չեն հիշում»,-ասել է ԼՂՀ նախագահի խորհրդականն արտաքին քաղաքականության գծով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---