ԶԼՄ-ներ. Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

ԶԼՄ-ներ. Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է «Սպորտ-էքսպրեսը» Bild-ի վրա հղումով:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի ակումբի հիմնական թիրախն է լինելու առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Առաջիկայում ակումբը մտադիր է բանակցություններ սկսել:

Մխիթարյանի Անգլիա տեղափոխվելու մասին լուրերն անընդհատ շրջանառվում են: Դեռ Դորտմունդ տեղափոխվելուց առաջ Մխիթարյանը ցանկանում էր ձեռք բերել »Լիվերպուլը»: 2012-ին նրանով հետաքրքրվում էր «Արսենալը»:

2015-ին Sports.ru-ն հրապարակել էր խորհրդային դպրոցի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը, որոնք այժմ մասնակցում են եվրոպական առաջնություններին: ԱՊՀ երկրներից տրանսֆերների թոփ-11 կազմվել է transfermarkt.de կայքի տվյալների հիման վրա, որի երկրորդ հորիզոնականում Հենրիխ Մխթարյանն է: Նրա անցումը «Շախտյորից» «Բորուսիա» 2013-ին կազմեց 27,5 մլն եվրո` դառնալով պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը ԱՊՀի-ց ֆուտբոլիստների դեպքում: Մխիթարյանը վարկանիշով զիջում է միայն Անդրեյ Շևչենկոյին Ուկրաինայից, որի տրանսֆերը «Միլանից» «Չելսի» 2006-ին կազմեց 46 մլն դոլար: Այս խաղաշրջանում Մխիթարյանը 42 խաղի է մասնակցել գերմանական ակումբի կազմում, 19 գնդակ է իրացրել և 14 գոլային փոխանցում կատարել:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---