Նակամուրան կարող է պատժվել Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար18 մարտի 2016 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան կարող է տուգանվել Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով Արոնյանից կրած պարտությունից հետո պարտիայի պարտադիր մեկնաբանմանը չներկայանալու համար: Համաձայն կանոնակարգի, նման խախտման համար շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային, գրում է «Առավոտը»: ՖԻԴԵ-ն, սակայն, պարզաբանել է, որ պատիժը չի կիրառվելու ավտոմատ կերպով. սկզբից ֆեդերացիան կուսումնասիրի արարքի պատճառները: Արոնյանի հետ պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող Արոնյանը հաղթելու բավականին լավ շանս ուներ: Նակամուրան մի քանի անգամ խաղաց արքայով, այնուհետև իներցիայով նա կրկին դիպավ թագավորին և միայն բռնելով խաղաքարը հասկացավ, որ սխալ է գործում: Արոնյանը, սակայն պահանջեց կիրառել «դիպել ես՝ խաղա» օրենքը ու հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն այժմ կիսում է մրցաշարի առաջին հորիզոնականը Սերգեյ Կարյակինի հետ: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |