Հրանտ Դինքի գործով դատավարությունը շարունակվում է նույնիսկ նրա մահից հետո

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը` «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք շաբաթ անց, Ստամբուլի Շիշլի թաղամասի դատարանում վերսկսվել է նրա դեմ դատավարությունը: Դինքին մեղադրում էին Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչսիզը եւ այլոք Դինքի դեմ հայց էին հարուցել` երեք տարի առաջ հրապարակված նրա հոդվածներից մեկը մեկնաբանելով որպես «թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք»: Դինքը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել վեց ամսվա պայմանական ազատազրկման:



Թուրքիայի գերագույն վճռաբեկ դատարանը նույնպես Դինքի հայտարարությունը մեկնաբանել էր որպես «թուրքական ինքնությանը» հասցված վիրավորանք, միաժամանակ բեկանելով ստորին ատյանի դատարանի վճիռը տեխնիկական պատճառներով` պնդելով, որ հայց ներկայացրած 15 անձինք չեն կարող հայցվորներ ճանաչվել, քանի որ Դինքի կողմից «վիրավորանքը» ուղղված չէր անձամբ նրանց դեմ: Երեկ Շիշլիի դատարանը հետեւել է գերագույն դատարանի որոշմանը եւ լուծարել է հայցվոր կողմը: Միաժամանակ դատավոր Հաչեր Բայրաքթարը հայտարարել է, թե գրանցամատյանում դեռեւս պաշտոնապես արձանագրված չէ Դինքի մահը, եւ հետաձգել է դատավարությունը մինչեւ հունիսի 14-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---