Անկարան բաց թողեց իր շանսը եւ չպետք է զարմանա, եթե այն օգտագործեն մյուսները

PanARMENIAN.Net - Անկարան հազվագյուտ շանս բաց թողեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցած երեք շաբաթվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները դասեր չքաղեցին ոչ Հրանտ Դինքի կյանքից, ոչ էլ նրա մահից, ասվում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Լոս Անջելես Թայմսում» հրապարակված հոդվածում: «Թուրք ազգյանամոլի ձեռքից Հրանտ Դինքի սպանությանը հետեւած օրերին մարդիկ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ցանկանում էին հավատալ, որ այդ վշտի ալիքը կճեղքի թուրքական ուրացման պատը եւ Թուրքիան կփորձի վերացնել սպանություններ թույլատրող պայմանները: Մենք բոլորս հուսով էինք, որ հանցագործության ծանրությունը եւ լայն արձագանքը կստիպի Թուրքիայի իշխանություններին օգտվել այդ պահից եւ վերանայել ներկայիս փակուղային իրավիճակի պատճառ հանդիսացած քաղաքականությունը: Այնուամենայնիվ, հաշտեցման բոլոր այդ ակնարկները, որոնք արվեցին Անկարայում, մնացին անհետեւանք: Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, թե չի կարող ոչ մի մերձեցում լինել հայերի հետ, քանի դեռ նրանք պնդում են ցեղասպանության հարցի քննարկման անհրաժեշտությունը: Նա իրավացի է: Հայերը պնդում են ցեղասպանության հարցի քննարկման անհրաժեշտությունը: Դա մի իրադարձություն է, որ փոխեց պատմությունը, որը չի կարող եւ չպետք է մոռացվի: Սակայն մենք այնուամենայնիվ մերձեցման կողմնակից ենք: Եվ մեկը նախապայման չի հանդիսանում մյուսի համար»,-ասվում է հոդվածում:



«Ցավոք, Թուրքիայի որդեգրած շրջափակման քաղաքականությունը ավելացրեց թշնամանքը...Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, որը վերջին փակ սահմանն է Եվրոպայում, ինչը ճնշման միջոց է Հայաստանի հանդեպ` իր իրավունքների համար պայքարելու համար հայերին պատժելու նպատակով: Եթե Թուրքիան չօգտվեց այդ պահից, նա չպտեք է զարմանա, եթե դա անեն այլոք: Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Թուրքերն ասելու են, որ այդ բանաձեւի անհրաժեշտությունը չկա: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ թե պատմական, այլ քաղաքական հարց է դարձել Թուրքիայի համար: Ես գերադասում եմ մտածել, որ դեռեւս մնացել են վեհ քաղաքական գաղափարներ: Հրանտ Դինքն ոգեւորության աղբյուր կդառնա հայերի համար, որոնք կիսում էին նրա տեսակետները ժողովրդների միջեւ հասկացության եւ ներդաշնակության վերաբերյալ, որոնք կիսում էին նրա երազանքը հարեւանների եւ պատմության հետ հաշտ ապրելու մասին»,-գրում է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---