Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել25 ապրիլի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է BamS-ը: Ըստ աղբյուրի, անգլիական ակումբն արդեն 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել Մխիթարյանի համար և մտադիր է շարունակել պայքարը նրան ձեռք բերելու համար, հայտնում է championat.com-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Ս Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ հզոր և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 խաղի` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի` դառնալով 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ընթերցեք նաև. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 2 մլն եվրոյով Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |