ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ-ում ԸՕ քննարկումներին. Սպասելու են կոնսենսուսի25 ապրիլի 2016 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունը առկախում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել: Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրենսգրքի նախագծի՝ ապրիլի 25-ին Ազգային ժողովում քննարկումներից առաջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը: Մարտի 31-ին Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չորեքշաբթի անցկացրել են իրենց առաջին հանդիպումը այսպես կոչված 4 + 4 + 4 ձևաչափով, ինչը նախատեսում է հավասարության սկզբունքով նրանց ներառում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներում: Կարդացեք նաև՝ Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքները. Գունավոր քվեաթերթիկներից մինչև ընտրացուցակների հրապարակում Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |