ԱԺ պատգամավոր. ՊՆ-ում այլ անձինք նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել

ԱԺ պատգամավոր. ՊՆ-ում այլ անձինք նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել

PanARMENIAN.Net - Իրավիճակի խորքային վերլուծություն է կատարվել, և ՀՀ նախագահը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կայացրել է համապատասխան որոշում:

Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կորյուն Նահապետյանը` մեկնաբանելով ՊՆ համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունները:

«Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են նաև այլ ներկայացուցիչներ պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում նաև կարգապահական պատասխանատվության», - ասել է Նահապետյանը, գրում է Panorama.am-ը:

ՀՀ նախագահի հրամանագրով ապրիլի 26-ին պաշտոնից ազատվել էին Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---