Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Լեռնային Ղարաբաղ: Պիտեր Սեմնեբիի խոսքերով, ուղեւորության նպատակն է վստահություն հաստատել տարածաշրջանի համայնքների միջեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լույսի ներքո: Նա նաեւ նկատել է, որ այցի ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ: «Ադրբեջանցիներն ու հայերը պատմականորեն հարեւանությամբ են ապրում եւ միայն վերջին մեկուկես տասնամյակում է, որ կապեր չունեն»,-նշել է դիվանագետը: Նա գտնում է, որ «շփումների հաստատումը համայնքների միջեւ խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»: «Առանց դրա խնդրի լուծումը անհնար է»,-հայտարարել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---