ԵԽԽՎ-ն կոչ է անում վերացնել պատժամիջոցները Կիպրոսի թուրքական հատվածի նկատմամբ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն կոչ է անում վերացնել պատժամիջոցները Կիպրոսի թուրքական հատվածի նկատմամբ: ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի խոսքերով, թուրքական Կիպրոսի տնտեսական մեկուսացումը պետք է հանվի, Եվրամիությունը պետք է իր խոսքը կատարի եւ աջակցի թուրքական Կիպրոսին, հայտնում է Cihan News Agency-ն:



ԵԽԽՎ նախագահը երեքօրյա այցով Կիպրոսում էր, որտեղ հանդիպել է բաժանված կղզու երկու հատվածների նախագահներին: «Կիպրոսի հարցի կարգավորման մեջ շահագրգռված են հակամարտության բոլոր կողմերը: Թուրքիան պարտավոր է անել այնպես, որ որոշում գտնվի ՄԱԿ-ի շրջանակներում եւ ԵՄ աջակցությամբ»,- ընդգծել է Ռենե վան դեր Լինդենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---