Վրացական բանակի ստորաբաժանումներից մեկը կդառնա ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մասնակից

Վրացական բանակի ստորաբաժանումներից մեկը կդառնա ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մասնակից

PanARMENIAN.Net - Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ընթացող Noble Partner-2016 զորավարժությունից հետո այդ երկրում կհայտնվի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի առաջին պաշտոնական ստորաբաժանումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զորավարժությանը մասնակցուըմ է 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա:

Ըստ նախարարի, Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Լիտվան ու Լատվիան, Ալբանիան ու Չերնոգորիան: Վազիանիում ընթացող զորավարժության կարևոր պատճառներից մեկը ՊՆ ղեկավարը համարել է դաշիքնի սեփական ստորաբաժանման ձևավորումը երկրում:

Խիդաշելին նշել է նաև, որ այս զորավարժությունը երբևէ Վրաստանում անցկացված զորավարժություններից ամենածավալունն է և առաջին անգամն է, որ մասնակցում է ամերիկյան ռազմատեխնիկան, այդ թվում տանկեր: Զորավարժությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին:

Մինչդեռ Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---