ԶԼՄ-ներ. Թուրքիայում քրդերի հետ մարտերում 7 հատուկջոկատային է սպանվել, 20-ը` վիրավորվել

ԶԼՄ-ներ. Թուրքիայում քրդերի հետ մարտերում 7 հատուկջոկատային է սպանվել, 20-ը` վիրավորվել

PanARMENIAN.Net - Լայնածավալ մարտեր են ընթանում քուրդ պարտիզանների և թուրք հատուկջոկատայինների միջև թուրքական Շիրնակ քաղաքում` համանուն գավառի մայրաքաղաքում, 7 հատուկջոկատային է սպանվել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական ANF գործակալության վրա հղումով:

Մայիսի լույս 16-ի գիշերը 5 տարբեր վայրում միաժամանակ բախումներ են տեղի ունեցել քրդերի ինքնապաշտպանական ուժերի` YPS մարտիկների, և ուժայինների միջև: Մասնավորապես, քուրդ պարտիզանները գրոհել են ոստիկանության բաժանմունքը, զորանոցներն և գիշերօթիկ դպրոցի շենքը, որը վերածվել է զինվորականների հանրակացարանի: 7 հատուկջոկատային է սպանվել, ևս 20-ը` վիրավորվել: Քրդերը 2 մարդ են կորցրել:

Ըստ քրդական գործակալության, մարտերը շարունակվում են քաղաքի մի քանի վայրերում:

Շիրնակ քաղաքը համանուն թուրքական գավառի մայրաքաղաքն է, այն գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին:

Քուրդ զինյալները հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքն օգտագործում են որպես թուրք զինվորականների վրա հարձակումների նախապատրաստման բազա: Թուրքիան, իր հերթին, ռմբակոծում է ՔԱԿ ճամբարները:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---