Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից16 մայիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիան մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կունգ ֆուի բաց առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակից: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից, գրում է Ermenihaber.am-ը: Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում, մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Խաչիյանը, Աշոտ Հարությունյանը, Դավիթ Կասումյանը, Հայկ Օհանյանը, Տիգրան Շաբոյանը, Արսեն Բաղիրյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Դավիթ Պետրոսյանը, Ալբերտ Թորոսյանը, իսկ Արտակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |