ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը մեկնելու է Սթրասբուրգ` նոյեմբերի 7-ին Եվրախորհրդի անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Նախատեսված են նախարարի հանդիպումները Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի եւ Ագոյի խմբի անդամների հետ: Նշենք, որ Սթրասբուրգ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկնելու է Մոսկվայից, որտեղ նա մասնակցում էր Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը` նվիրված Իրակի շուրջ ստեղծված իրադրությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---