Ադրբեջանցի գործարարը զրկվել է «Լանս» ֆուտբոլային ակումբից. Նոր համասեփականատերը հայ է24 մայիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ատլետիկոն» դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի մասնակից «Լանս» ակումբի համասեփականատերը: «Լանսը» նախկինում պատկանում էր ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովին: Ավելի վաղ «Լանսը» դատարանի որոշմամբ առգրավվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովից, քանի որ նրան պատկանող RCL ընկերությունը, որին պատկանում էր ակումբը, սնանկ հայտարարվեց Ֆրանսիայում: Իրավունքների փոխանցման գործարքն ավարտվել է և «Ատլետիկոն» այժմ «Լանսի» բաժնետոմսերի 35%-ի սեփականատերն է: Ակումբի բաժնետմոսերի ևս 65%-ն այսուհետ պատկանում է լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությանը, որի հետևում են Իգնասիո Ագուիլլոն և Միգել Անխել Խիլը, ինչպես նաև բրիտանական AmberCapital ներդրումային ընկերությանը, որի հիմնադիրներն են լիբանանահայ Ժոզեֆ Մարի Օգուրլյանը և ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն: «Լանսի» սեփականատիրոջ փոփոխությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում և հիստերիայի առիթ դարձել, քանի որ ակումբի փաստացի համասեփականատերերի թվում այժմ նաև հայ կա: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակումբի վաճառքն արդեն Հաֆիզ Մամեդովի հանդեպ «դավաճանություն» են որակել Իգնասիո Ագուիլլոյի կողմից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |