Հայաստանը մասնակցում է IPAP ծրագրին, ելնելով պետական անվտանգության նկատառումներից

PanARMENIAN.Net - Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացումը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) կետերից մեկն է: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանի բնակչության համար շատ կարեւոր է տեղեկատվությունը ՆԱՏՕ-ի կառուցվածքի եւ գործունեության մասին, որից նա զրկված էր խորհրդային տարիներին: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է Դաշինքի հետ հետագա երկխոսության եւ համագործակցության հաստատման ծայրահեղ անհրաժեշտությամբ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի մասնակցությունը IPAP ծրագրին պայմանավորված է պետական անվտանգության նկատառումներով: «Հայաստանն ինքը ՀԱՊԿ անդամ է, ինչը չի հակասում Դաշինքի հետ համագործակցությանը: Ամեն երկիր ինքն է ընտրում սեփական անվտանգության ապահովման համակարգը: Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ընդգրկված չէ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում»,-ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---