ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի զբաղվում Ղարաբաղի խնդրով, սակայն ուշադիր հետեւում է բանակցություններին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Սակայն մենք ուշադիր հետեւում ենք բանակցային գործընթացի զարգացմանը: Դաշինքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Ես պետք է ընդգծեմ, որ մենք երախտապարտ ենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկատվության համար, որը մեզ է տրամադրում Հայաստանի կառավարությունը IPAP շրջանակներում»,-նշել է Ֆուրնյեն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---