Վ.Օսկանյանն ու Ժ.Ֆուրնյեն կարեւորել են հասարակության ներգրավվածությունը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությանը12 մարտի 2007 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ժան Ֆուրնյեն նշեց մարտի 12-ին մեկնարկած Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման կարեւորությունը Դաշինքի մասին համապատասխան տեղեկություններ տարածելու տեսանկյունից, հատուկ ընդգծելով ծավալվող երկխոսության, ՆԱՏՕ-ի տեղի ու դերի մասին քննարկումների օգտակարությունը նաեւ Դաշինքի համար: Զրուցակիցները կարեւորեցին հասարակության ներգրավվումը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ, որը չի սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով եւ ներառում է հասարակական հետաքրքրությունների լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |