Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում

Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հունիսի 1-ի դրությամբ, ասվում է Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Լևոն Արոնյանը (2792) 4-րդ հորիզոնականում է:

Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2430) 48-րդը:

Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:

Ապրիլի 1-ի դրությամբ Արնոյանը աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում 7-րդն էր: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---