Վրաստանում պահանջում են օրինականացնել թմրանյութերի օգտագործումը (Հարցում) 3 հունիսի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում հարյուրավոր երիտասարդներ ցույց են անցկացրել Վրաստանի կառավարության շենքի դիմաց` պահանջելով ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը: «Մենք հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը հայտնենք թմրանյութերի հարցում երկրի քաղաքականության դեմ: Մեր գլխավոր պահանջն է, որ մարդկանց բանտ չնետեն թմրանյութեր օգտագործելու համար: Մենք ապաքրեականացում ենք պահանջում»,-ասել է լրագրողներին ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Օրիոն» շարժման ներկայացուցիչ Լեքսո Մաճավարանին: Ակցիայի մասնակիցները, այդ թվում 14 ՈԿԿ-ների ներկայացուցիչների, պահանջում էին վերացնել քրեական և վարչական պատվժն անհատական օգտագործման համար փոքր դոզաներով թմրանյութ օգտագործելու, պահելու կամ գնելու, ինչպես նաև սեփական օգտագործման համար կանեփ աճեցնելու համար: Ցուցարարները պահանջել են օրինականացնել մարիխուանան: Նմանատիպ պահանջներով ակցիաներ են անցել երկրի նաև այլ քաղաքներում` Քութաիսում, Բաթումում, Ռուսթավիում, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ Վրաստանում ձախողվեց օրինագիծը, որով նախատեսվում էր չեղարկել փոքր ծավալներով մարիխուանա և կանեփ պահելու, ձեռք բերելու, սպառելու, պատրաստելու համար սահմանված ազատազրկումն ու նվազեցնել թմրանյութը պահելու համար տուգանքները: Օրինագծի ընդունման համար պակասեց 3 ձայն: Քրեական և վարչական օրենսգրքում ուղղումների նախաձեռնողը պատգամավոր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմակից և «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի հիմնադիրներից մեկն է`Գոգա Խաչիձեն: Այժմ փոքր ծավալով մարիխուանա պահելու և օգտագործելու համար սահմանված է 500 լարի (մոտ 200 դոլար) վարչական տուգանք, իսկ երկրորդ միջադեպի դեպքում` սահմանված է քրեական պատասխանատվություն, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 1 տարի ազատազրկում: Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում ամեն 10 հազար մարդուն բաժին է ընկնում 29 թմրամոլ: Ամենատարածված թմրանյութը մարիխուանան է: Ըստ Վրաստանի ՔՕ մարիխուանա պահելու և տարածելու համար որպես պատիժ սահմանված է 11 տարվա ազատազրկում, իսկ սպառման համար` մինչև 1 տարի ազատազրկում կամ տուգանք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |