Ըմբիշ Խումարյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր22 հունիսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսնադր Խրուշինին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր վրացի մրցակցին: Սփոփիչ գոտեմարտում Խումարյանը 5:4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Էրիկ Տորբայի նկատմամբ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվեցին բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Հունիսի 22-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |