ԱՄՀ. ՌԴ տնտեսության անկումը կշարունակվի

ԱՄՀ. ՌԴ տնտեսության անկումը կշարունակվի

PanARMENIAN.Net - ՌԴ տնտեսությունն, ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2016-ին ևս կշարունակի կրճատվել, թեև ավելի դանդաղ, քան 2015-ին: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:

«Ռուսաստանի տնտեսության մասին: Հնարավոր է, որ դա լավ նորություն է ՌԴ տնտեսության համար: Սակայն մենք չունենք դրական կանխատեսում ՌԴ տնտեսության վերաբերյալ: Մենք նախկինի պես կարծում ենք, որ ՌԴ տնտեսությունը կշարունակի «սեղմվել», ինչպես նախորդ տարի, թեև ավելի դանդաղ տեմպերով»,-ասել է Լագարդը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, թե 2016-ին ՌԴ տնտեսությունը կաճի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարողացել է լուծել ամենասուր հարցերը տնտեսության ոլորտում և որ արդեն մոտ ապագայում աճը կվերականգնվի: «Մենք պահպանեցինք ռեզերվները, զգալիորեն կրճատեցինք կապիտալի արտահոսքը` 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5 անգամ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---