Շարմազանով. Մոսկվան բացահայտել է Բաքվի սուտը, խիստ է արձագանքել24 հունիսի 2016 - 09:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցի արդյունքները: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին փոխանցել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կարևորվել է խաղաղության ամրապնդման հարցը, իսկ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը դրական միտում է: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե իբր Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման փուլային լուծման ուղղությամբ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա ևս 2-ը, Շարմազանովն ասել է. «Կարծում եմ՝ դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունք է, որովհետև ոչ միայն պաշտոնական Երևանն է միանգամից արձագանքել, ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, ով նշել է, որ նման բան գոյություն չունի, նաև տեղյակ եք, որ պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություններին ու մեկնաբանություններին», մեջբերում է Tert.am-ը: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն իրերն իրենց անունով կոչելու դրական փորձ էր և պաշտոնական Մոսկվան ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն սուտ է խոսում: Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել՝ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: «Ես կխնդրեի... ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», - նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա |