Սվիտալսկի. ՀՀ-ն գտնվում է շատ խոցելի տարածաշրջանում24 հունիսի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկած երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ` անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, հայտնում է Tert.am-ը: «Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասել է նա և նշել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է: Պյոտր Սվիտալսկին հույս ունի նաև, որ զգալի արդյունքներ կգրանցվեն վստահության ձևավորման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և նաև տեսանելի առաջընթաց կգրանցվի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչներ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |