«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմամբ: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, այդ մասին հայտարարել է «Ռոստելեկոմ» ընկերության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Դմիտրի Չուկսեեւը: Ընդ որում նա նշել է. որ «համապատասխան որոշումը դեռեւս չի քննարկվել տնօրենների խորհրդի կողմից, ուստի դեռ վաղ է խոսել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի աճուրդում մեր մասնակցության մասին»: Նշենք, որ հունական OTE ընկերությանը պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը կալանված է Հայաստանի արդարադատության նախարարության որոշմամբ` նպատակ ունենալով գանձել 1,4 մլն դոլար` ՀՀ կառավարությանը OTE-ի պարտքի դիմաց: Ներկայումս կատարվում է դրանց արժեքի փորձագիտական գնահատումը, որից հետո բաժնետոմսերի մի մասը կհանվի աճուրդի` ՀՀ կառավարությանը OTE ընկերության պարտքի մարման համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---