Բեգլարյան. Yandex Taxi-ն կաշխատի լիցենզավորված վարորդների հետ30 հունիսի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող Yandex Taxi-ին պետք է աշխատի լիզենզավորված վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն, միանշանակ կտուգանվեն: Այս մասին հունիսի 30-ին Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող վարորդներին հայտնել է նրանց մոտեցած կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության շենքի դիմաց հավաքվածներն անհատ տաքսիստներ են՝ ընդդեմ Yandex և gg տաքսի ծառայությունների գործունեության, որոնց տաքսիստները երթևեկում են առանց համապատասխան լիցենզիայի և հարկեր վճարելու։ Տաքսու վարորդները պատրաստվում էին հանձնել իրենց լիցենզիաները, սակայն նրանց մոտեցել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ծանոթանալով խնդրին, հայտնում է Ա1+-ը: Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին հունիսի 18-ին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն: Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։ «Իսկ, ընդհանուր առմամբ, ցանկություն ունենք օրենքի նախագիծ մշակել, որն ամբողջությամբ կկարգավորի տաքսի ծառայությունների դաշտը, այդ թվում` gg-ի ու Yandex-ի, ու բոլոր այն տաքսիների, որոնք օնլայն ծառայություններ կմատուցեն»,-ասել է Բեգլարյանը, գրում է Tert.am-ը: Տաքսու վարորդները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են անգամ իրենց լիցենզիաները կառավարությանը հետ վերադարձնել, եթե գործադիրը խնդիրը չլուծի: Կարդացեք նաև՝gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |