Ապրիլին 2-ին ՀՀԿ-ն կառաջարկի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Ապրիլին 2-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառաջարկի ՀՀ նոր վարչապետի թեկնածությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ապրիլի 2-ին կայանալու է Կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ եւ կառաջարկվի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը: «Ամենայն հավանականությամբ, դա կլինի ՀՀԿ նախագահի պաշտոնակատար, Կուսակցության խորհրդի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը»,- ասել է Շարմազանովը: Սերժ Սարգսյանը նաեւ գլխավորում է մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ներկայացված ՀՀԿ նախընտրական ցուցակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---