Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Առաջնության եզրափակչի առաջին քառորդում Հայաստանի հավաքականն առաջ էր հաշվի մեջ՝ 43:33: Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն առաջ էին անցել մրցակցից 14 միավորով՝ 64:50:

Երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 79:71 հաշվով և Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

Հայաստանի հավաքականը առաջնության դեռ խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որը հավակնում էր 3-րդ անգամ դառնալ առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե Սպայտ Մկրտչյանն էր`27 միավոր:

Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին:

Առաջնության կիսաեզրափակչի առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր Իռլանդիայի թիմին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով` 35:34:

Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը` 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվել է 60:74 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Իռլանդիայի հետ խաղից առաջ բասկետբոլի Հայաստանի հավաքականըխմբային փուլի վերջին տուրում խոշոր հաշվով հաղթել է Ուելսի ընտրանուն և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայաստանի հավքականը հաղթել է 52 միավորի առավելությամբ՝ 92:40: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ՝ հունիսի 28-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:

Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:

Հայաստանի հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---