Ռուսաստանը Ս-300 համակարգերի երկրորդ խմբաքանակը կտրամադրի Իրանին

Ռուսաստանը Ս-300 համակարգերի երկրորդ խմբաքանակը կտրամադրի Իրանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Ս-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակն առաքել Իրան, սակայն սպասում է, որ իրանցի գործընկերները կկատարեն ֆինանսական պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Հուլիսի 3-ի դրությամբ Իրանի հակաօդային պաշտպանությունն արդեն ունի այդպիսի մի քանի համակարգ:

«Մենք առաքել ենք առաջին խմբաքանակը: Դա լիարժեք համալիր է: Մենք պատրաստվում ենք երկրորդ խմբաքանակն առաքել: Մեր գործընկերները պետք է վճարում կատարեն, իսկ գույքն արդեն փաստացի պատրաստ է առաքման»,-ասել է Ֆոմինը:

Իրանն արդեն ցուցադրել է Ս-300 համակարգերի տարրերը Թեհրանում կայացած զորահանդեսներից մեկի ժամանակ:

Իրանին Ս-300 համալիրներ առաքելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2007-ին, պայմանագրի գումարը գնահատվում էր $900 մլն: Սակայն խանգարեց ՄԱԿ ԱԽ բանաձևը, որով պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի դեմ: ՌԴ-ն միացավ պատժամիջոցներին և 2011-ին կասեցրեց պայմանագրի կատարումը:

2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագրով հանեց Իրանին Ս-300 համակարգերի առաքման արգելքը, որից հետո Իրանը հետ կանչեց ՌԴ դեմ հարուցված հայցը և վճարեց պայմանագրով նախատեսված գումարի մի մասը: 2016-ի գարնանը սկսվեցին առաքումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---