Վերին Լարսի անցակետը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը

Վերին Լարսի անցակետը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը

PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ՝ քարաթափման հետևանքով: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի։

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ, հիշեցնում է ԱԻՆ-ը, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը հայտնել էր, որ ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հունիսի 29-ին լրագրողներին հայտնել էր, որ անում են հնարավորինը, որպեսզի արագացնեն Լարսի անցակետի բացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---