ՌԴ ներկայացնող Սերգեյ Ազարյանը՝ ցանցացատկի աշխարհի գավաթի հաղթող

ՌԴ ներկայացնող Սերգեյ Ազարյանը՝  ցանցացատկի աշխարհի գավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Սերգեյ Ազարյանը հաղթել է ցանցացատկի (բատուտ) աշխարհի գավաթի փուլում Պորտուգալիայի Կոիմբրե քաղաքում անցկացված ցանցացատկի աշխարհի գավաթի հինգերորդ փուլում:

Նա զուգացատկում ընկերակցելով Միխայիլ Մելնիկի հետ, 50.800 միավորով դարձել է հաղթող, գրում է Aravot.am-ը:

Ազարյանը և Մելնիկը ցանցացատկի զուգացատկում 2013-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են, 2016-ի աշխարհի գավաթի 3-րդ փուլի հաղթողներ:

2013-ի աշխարհի առաջնության անհատական պայքարում Ազարյանը բրոնզե մեդալ է նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---