ԵՄ հանձնակատարը ողջունում է Հայաստանի ջանքերը Հարեւանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի նորանշանակ վարչապետ, պաշտպանությաննախկին նախարար Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ֆերերո-Վոլդները ողջունել է Հայաստանի ջանքերը Եվրամիության Նոր հարեւանության ծրագրով կատարած քայլերի առնչությամբ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու անհրաժեշտությունը: Եվ Սերժ Սարգսյանը, եւ Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով գործերի հանձնակատարը Եվրամիության Նոր հարեւանության եւ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը դիտարկել են կարեւոր զուգահեռ գործոններ` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---