Հայաստնի նախագահը կառավարությանը ներկայացրել է նոր վարչապետին

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ նախագահը, ՀՀ կառավարության անդամներին ներկայացնելով Սերժ Սարգսյանին «ՀՀ վարչապետ նշանակելու մասին» ապրիլի 4-ի իր հրամանագիրը: «Սերժ Սարգսյանին ներկայացնելու անհրաժեշտություն երեւի չկա, ուղղակի կհիշեցնեմ, որ նա կառավարության անդամ է եղել 1993 թվականից մինչ այսօր եւ ընդամենը այս ժամանակահատվածում մոտ 6 ամիս աշխատել է նախագահի աշխատակազմում: Այս տարիներից ավելի քան 8 տարի` մոտ ութուկես, տարի եղել է պաշտպանության նախարար` ղեկավարելով հայկական բանակը, ա՛յն բանակը, որով բոլորս հպարտանում ենք, եւ իհարկե, Սերժ Սարգսյանի ներդրումը բանակի կայացման գործում դժվար է գերագնահատել: Անձամբ ճանաչում եմ շատ վաղուց. աշխատասեր, պարկեշտ, հետեւողական անձնավորություն է: Եվ համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքն ի վիճակի է ղեկավարել կառավարությունը, հատկապես նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---