Բռնցքամարտիկ Հովհաննիսյանը և ձյուդոյիստ Դավթյանը պարտվեցին Խաղերի 1-ին օրը 7 օգոստոսի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։ Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝ 3-0 հաշվով, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։ Խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ նաև ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։ Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։ Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ Մարմնամարզիկ Մերդինյանը դուրս եկավ Խաղերի եզրափակիչ, Դավթյանը՝ ոչ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |