Միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ Ղարաբաղի անկախության ճանաչմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի հայտարարությունը Կոսովոյին անկախություն տրամադրելու պատրաստակամության մասին լրիվ տրամաբանական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Կոսովոն գտնվում է ՄԱԿ-ի մանդատի ներքո 1999 թվականից, այնտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք ապահովում են կարգուկանոնը: Բերնսի հայտարարության մեջ որեւէ նոր բան չկա»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա Կոսովոյի նախադեպի ազդեցությանը, ապա հայ քաղաքագետը գտնում է, որ Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում, մեխանիկորեն մեծանում է Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու պատճառաբանությունը: «Սակայն միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել, դա մեկ կամ մոտ երեք տարվա գործընթաց է: Ճիշտ է, Կոսովոյի խնդրի քննարկման հետեւանքները արդեն ազդել են կարգավորման գործընթացի վրա. դա Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությունն է: Ընդգծեմ, որ հանրաքվեի նախաձեռնությունը ԱՄՆ-ինն էր: Այո, ֆորմալ առումով բոլորը խոսում են տարածքային ամբողջականության մասին, սակայն ես կարծում եմ, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը հակամարտությունների կարգավորման դեպքում կլինի գլխավորը»,- ասել է հայ քաղաքագետը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներն այլ երկրների հետ համատեղ ծրագրում են ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել բանաձեւ, որով Կոսովոյի ժամանակավոր կառավարությանը թույլ է տրվում անկախություն հռչակել: Մենք գտնում ենք, որ այդ բանաձեւի ընդունումից հետո... Կոսովոյի առաջնորդները կհռչակեն իրենց անկախությունը: Իսկ ապա Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ կճանաչեն այդ անկախությունը: Առաջիկա շաբաթներին եւ ամսիներին մենք պետք է արագ գործենք, որպեսզի գործն ավարտին հասցնենք եւ օգնենք Կոսովոյին բերել անկախության»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---