Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը դուրս չեկան 1/4-րդ եզրափակիչ

Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը դուրս չեկան 1/4-րդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն 1/8-րդ եզրափակչում իռլանդացի Ջոն Կոնլանն էր։

Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նույնպես դուրս չեկավ քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը, և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։

«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,- ասել է Աղամալյանը։

Կարդացեք նաև՝ Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---