Արոնյանը 2-րդ տեղն է գրավել Sinquefield-cup-ում

Արոնյանը 2-րդ տեղն է գրավել Sinquefield-cup-ում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիս քաղաքում Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) վերջին տուրում ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ՝ մրցաշարի արդյունքներով կիսելով 2-5 տեղերը Տոպալովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ լրացուցիչ ցուցանիշներով (անձնական վարկանիշ) գրավել է երկրորդ տեղը:

Սուպերմրցաշարը հաղթել է ամերիկացի Ուելսի Սոն: 6-րդ տեղն է գրավել ամերիկացի Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 7-րդ տեղն է գրավել, չինացի Լիրեն Դինգը՝ 8-րդ, ռուսաստանցի Պետեր Սվիդլերը՝ 9-րդ, հոլանդացի Անիշ Գիրին՝ 10-րդ:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---