Կրասնոդարում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Կրասնոդարում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն: Ինչպես հայտնել են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, 09.00-ից քաղաքի հայկական եկեղեցու բակում ուղիղ հեռարձակում է կազմակերպվելու Ցեղասպանության զոհերի Հուշահամալիրի զանգվածային երթից, որն անցնելու է Երեւանում: 11.00-ին Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում պատարագ է անցնելու, որից հետո հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ են դրվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարին: Միջոցառումը հայկական եկեղեցու բակում կավարտվի Հիշատակի հանրահավաքով:



16.00 Կրասնոդարի շրջանի մշակույթի վարչության շրջանային ցուցասրահում Կրասնդարում կբացվի Կրասնոդարի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 13-ը: Նմանատիպ միջոցառումներ կանցնեն Կրասնոդարի շրջանի բոլոր քաղաքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---