ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ռիո-2016-ի եզրափակչում է![]() 20 օգոստոսի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ (52 կգ) Միշա Ալոյանը դուրս է եկել Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ` օգոստոսի 19-ին հաղթելով չինացի Հու Ցզյանգուանին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Կիսաեզրափակիչ մենամարտն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ Ալոյանի: Վճռական մենամարտում նա կմրցի ուզբեկ բռնցքամարտիկ Շահոբիդդին Զոիրովի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Քառորդ եզրափակչում Ալոյանը հաղթեց կոլումբացի Սեյբեր Ավիլային: Բոլոր դատավորները նախապատվությունը տվեցին Ալոյանին` 3-0 (29:28, 29:28, 29:28): Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ Ռիոյի Օլիմպիադայում։ Կիսաեզրափակչում Հարությունյանը զիջել է Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոլազո Սոտոմայորին։ Քառորդ եզրափակչում հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |