Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը20 օգոստոսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, որը վերջ կդնի հարաբերությունների 6-ամյա խզմանը և թույլ կտա վերականգնել երկրների դիվանագիտական հարաբերությունները: Ըստ համաձայնագրի, Իսրայելը պետք է 25 օրվա ընթացքում միանվագ 20 մլն դոլար վճարի Թուրքիային: Դա փոխհատուցում է այն զոհերի համար, որոնք ունեցավ Թուրքիան իսրայելցի հատուկջոկատայինների և Mavi Marmara նավի թիմի բախման հետևանքով: Ըստ համաձայնագրի, Իսրայելի քաղաքացիները պատասխանատվություն չեն կրի` քրեական և ֆինանսական, կատարվածի համար, հայտնում է «Դոժդը» Associated Press-ի վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի առաջադրած բոլոր պայմաններին: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |