ՅՈՒՆԻՍԵՖ. Վերջ դրեք «մղձավանջին», որում ապրում են Հալեպի երեխաները` կարեկցանքը բավարար չէ20 օգոստոսի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել միջոցներ ձեռնարկել` «վերջ դնելու համար մղձավանջին», որում ապրում են սիրիական Հալեպի ավելի քան 100.000 երեխաները: ՄԱԿ Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը օգոստոսի 19-ին հայտարարությամբ է հանդես եկել` ԶԼՄ-ներում հայտնված 5-ամյա Օմրանի պատմության կապակցությամբ: «Սիրիայում Օմրանի տարիքի բոլոր երեխաները ոչինչ չգիտեն այդ պատերազմի սարսափներից բացի, որոնք մեծերն են վարում: Մենք բոլորս պետք է պահանջենք, որ այդ նույն մեծահասակները վերջ դնեն երեխաների մղձավանջին Հալեպում»,-հայտարարել է Լեյքը: ՄԱԿ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ավելի քան 100.000 երեխա արգելափակված է մղձավանջ դարձած Հալեպում»: «Կարեկցանքն այստեղ բավարար չէ, ցասումը բավարար չէ: Կարեկցանքն ու ցասումը պետք է ուղեկցվեն գործողություններով»,-ասել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին «Հալեպի բուժկենտրոնի» տեսանյութը 5-ամյա սիրիացի Օմրանի փրկության մասին, որի տունը գրոհայինների կողմից արգելափակված Հալեպի արևելյան մասում քանդվել էր: Շոկում գտնվող տղայի կադրերն արագ տարածվել են նաև սոցցանցերում` դառնալով Հալեպի բնակիչների վիճակի մարմնացումը: ԶԼՄ-ները կենտրոնի ակտիվիստների վրա հղումով, հայտնել են, որ շենքը փլուզվել է Ռուսաստանի ՕՏՈւ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |