Կիրո Մանոյան. Բանակցություններում կարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում խոսքը գնում է ոչ թե վերջնական խաղաղ պայմանագրի մասին, այլ կարգավորման սկզբունքների մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ միայն բոլոր սկզբունքների համաձայնեցումից հետո, որոնցից հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, հնարավոր է իրավաբանական փաստաթղթի նախապատրաստում: Միեւնույն ժամանակ Կ.Մանոյանը նշել է, որ ներկայումս լուրջ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի բնակեցումն է: «Սակայն մինչ ԼՂՀ կարգավիճակի եւ սահմանների որոշումը դեռեւս վաղ է խոսել կոնկրետ ինչ-որ բանի մասին: Մենք չենք ցանկանում, որ ստացվի այնպես, որ մարդիկ կրկին հայտնվեն փախստականների վիճակում»,-ընդգծել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---