Բրիտանիայի խորհրդարանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի St Mary's-under-Croft եկեղեցում մատուցվել է պատարագ, իսկ Համայնքների պալատում կայացել է միջազգային կոնֆերանս: Միջոցառումները կազմակերպել էին «Նոր սերունդ» եւ «Armenia Solidarity» հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը: Պատարագը մատուցել է Ֆրենկ Գելլին, որը կոչ է արել բրիտանական կառավարությանը առավել ակտիվ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Վեսթմինսթերի աբբայությունում ծաղկեպսակներ են դրվել Անմեղ զոհվածների հիշատակին:



Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել «Նոր սերունդ» կազմակերպությունում, միջազգային կոնֆերանսի մասնակիցները, որն անցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ լորդ Ավեբարի նախագահությամբ, քննարկել են ժխտման մարտավարությունը, որ կիրառում է բրիտանական կառավարությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդ պատմաբանները, զուգահեռներ են անցկացրել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ, ինչպես նաեւ Արեւելյան Անատոլիայում մշակութային ցեղասպանության միջեւ: Բացի այդ, կոնֆերանսում ընթերցվել են մի շարք կազմակերպությունների ուղերձներ, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:



Կոնֆերանսի արդյունքներն, ինչպես նաեւ փորձագետների հայտարարությունները ցեղասպանությունների հետազոտման ոլորտում հաջորդ շաբաթ կներկայացվեն կառավարությանը լորդ Ավեբարի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից: Նրանք նաեւ կոչ կանեն կառավարությանը խորհրդակցել Ցեղասպանության հետազոտման ոլորտում հայտնի փորձագետներ, պրոֆեսոր Յուրգեն Զամմերերի հետ Շեֆիլդի համալսարանից եւ դոկտոր Քեթի Քարմայքլի հետ Արեւելյան Անգլիայի համալսարանից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---