Հայաստանը Պարալիմպիկ խաղերին թվով 2 մարզիկ կներկայացնի

Հայաստանը Պարալիմպիկ խաղերին   թվով 2  մարզիկ կներկայացնի

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ունի. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան):

Սեպտեմբերի 3-ին վեց հոգուց բաղկացած ՀՀ պատվիրակությունը մեկնում է Բրազիլիա, տեղեկացրել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, գրում է Aravot.am-ը:

«Մենք ունենք բազա, հնարավորություններ, շատ մարզիկներ, որոնք կարող են եղանակ ստեղծել միջազգային ասպարեզներում: Անհրաժեշտ է, որ պետությունը լրացուցիչ միջոցներ տրամադրի այս ոլորտին: Որոշակի ներդրումներ կատարելու դեպքում մեդալները շատ արագ կգան», - ասել է Աբրահամյանը:

2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վարդանյանը 7-րդ տեղն էր գրավել, 2008-ին նա մրցել է նաև Պեկինում, իսկ Հովակիմյանը Լոնդոնի մրցաշարում անձնական ռեկորդ է գրանցել, սակայն եզրափակիչ փուլ չի անցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---